Իր կենսագրության ծալքերում որքան տքնանք, հաջողություններ ու ձեռքբերումներ է պահ տվել մեր կրթօջախը: Վստահորեն նայելով ապագային` ապրել ու աշխատել է ժամանակին համահունչ, ստեղծել ու արարել է , կրթել ու դաստիարակել է սերունդներ: Սա է եղել ուսուցիչների բոլոր տարիների սրբազան պարտքը: Եվ ակնառու են հաջողությունները: Դրանք ստեղծվել են լույսի ու բարու փորձառու սերմնացանների ջանքերով ու նվիրումով ժամ առ ժամ, օր առ օր: 1975 թ. Երևանի ծայրամասային փոքր ու համեստ թաղամասերից մեկում` Աէրացիայում, բացվեց թիվ 169 միջնակարգ դպրոցը: Ոչ մի դժվարության առջև չհուսահատվել, քայլել առաջ, միշտ առաջ, ապրել ու աշխատել ժամանակին համահունչ, կրթել , դաստիարակել, ստեղծել, արարել ու արարել ... Սա է եղել կոլեկտիվի աշխատանքի նշանաբանը, ծայրամասային դպրոցի բազում հաջողությունների գրավականը:

by mahnerak