Մանկավարժ տնօրենի ամենամեծ ձեռքբերումը դպրոցի 3-րդ հարկի լուսավոր անկյունում ստեղծված հուշասրահն է ` հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Շիրազի անվամբ: Հուշասրահում թևածում է բանաստեղծի ոգին` Արա Շիրազի կերտած հզորաշունչ քանդակով` Հովհ. Շիրազի դիմաքանդակով, մեծերի հուշերով ու ակնարկներով, բազմաբնույթ ալբոմներով ու ռեֆերատներով, մանկավարժական ընթերցումներով, վահանակներով, նկարներով ... Հովհ. Շիրազն է հուշասրահում` իր պոեզիայով, իր Մասիսներով , Նարեկացիով ու Կոմիտասով, Համո Սահյանով ու Տերյանով:

 

by mahnerak