2003թ-ին ամերիկյան Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից դպրոցում բացվեց ԻՀԿ` Ինտերնետ Համակարգչային Կենտրոն: Դպրոցը ներգրավվեց Փրոջեքթ Հարմոնի ՀԴՓԾ ծրագրին: Կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի դպրոցի առօրյայում: Այն հագեցած է ժամանակակից համակարգիչներով,տպիչով,ծրիչով և պրոյեկտորով:Կենտրոնը տնօրինում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Իզաբելա Քամալյանը: Համակարգչային կենտրոնում անց են կացվում բազմաթիվ ուսուցողական դասեր տարբեր առարկաներից: ԻՀԿ-ի օգնությամբ բովանդակալից ու հետաքրքիր են դառնում նաև դպրոցում անցկացվող բոլոր միջոցառումները:

 

 
by mahnerak